Նորություններ

47 պատգամավորի պահանջով ստեղծվել է քննիչ հանձնաժողով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար

Ազգային ժողովի 47 պատգամավորների պահանջով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միզրոյանը։ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-ասաց  Արարատ Միրզոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

factor.am

Back to top button
Close