Նորություններ

Ամստերդամի քաղաքապետն այցելել է Մել Դալուզյանին

Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի գլխավորությամբ, այցելել է հոսպիտալում գտնվող Մել Դալուզյանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Արթուր Մինասյանը:

«Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մելին։

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։

Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակը՝ կայուն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին անդամ ծանրորդուհի Մել (Մելինե) Դալուզյանը, ով բնակություն է հաստատել Հոլանդիայում, դանակահարվել էԱմստերդամում։

Ավելին
Back to top button
Close