Նորություններ

Արձանը վնասելու դիտավորություն չի եղել. ՀՀ ոստիկանություն

Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել էր արձանի թևը: Նրանք արձանը տեղափոխել են վերականգնելու:

Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է,որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել վրան և հնարավոր է, որ թևը կարող էր վնասված լինել խաղացող երեխաների՝ պատահական դիպչելու հետևանքով: Արձանի մոտ խաղացող երեխաներին արձանագրել է նաև տարածքի տեսախցիկը:

Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ նրանց կողմից արձանը վնասելու դիտավորություն չի եղել: Այդ մասին հայտարարել է նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենը:

ՀՀ ոստիկանություն 

Back to top button
Close