Նորություններ

Եկամտահարկի համահարթեցումը դեմ է տնտեսական հեղափոխությանը. Բողոքի ցույցի մասնակիցներին հանդիպեց Մակունցը

Ազգային ժողովի շենքի դիմաց «Ահազանգ» նախաձեռնության անդամները բողոքի ցույց էին իրականացնում ընդդեմ համահարթ եկամտահարկի նախագծի։

ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդամները նշեցին, որ եկամտահարկի համահարթեցումը դեմ է տնտեսական հեղափոխության մասին իրենց պատկերացումներին, խախտում է սոցիալական արդարությունը։

Նրանք պահանջում էին հանդիպում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, ով իջավ նրանց խնդիրները լսելու։ Նրանք իրենց պահանջները նամակի տեսքով փոխանցեցին Լիլիթ Մակունցին։

Back to top button
Close