Նորություններ

Մել Դալուզյանի գիտակցությունը տեղն է, կյանքին վտանգ չի սպառնում

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մելինե Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չէ, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Կապվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չէ, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նիդեռլանդների ողջ թագավորությունն այժմ քննարկում է մեր հայրենակցի արարքը»,- գրել է Իոաննիսյանը:

Ավելին
Back to top button