Նորություններ

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ». Արարատ Միրզոյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրմանը և նախորդ թեկնածուներին չընտրելու հանգամանքին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց. «Ինչ-որ առումով չեն բավարարել, օրինակ, Սահմանադրական դատարանի վերաբերյալ իրենց ունեցած տեսլականով»: Ա.Միրզոյանը հավելեց, որ ինքը մոտ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է բազմաթիվ տարիներ առաջ, երբ իրենք ընդվզման շարժումներ են արել.

«Չափազանց մեծ դեր է խաղում այն, արժեքային համակարգի առումով, երկրի մասին ունեցած պատկերացումների ու երազանքների առումով, բավականին մեծ ընդհանրություններ կան, չափազանց դրական եմ վերաբերվում ես այս թեկնածությանը»։

Back to top button
Close