Նորություններ

Նարինե Թուխիկյանը՝ մանդատից հրաժարվելու եւ նոր պաշտոնում նշանակվելու մասին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելուն՝ ասաց՝ ուզում է թոշակի գնալ.

«Օրենքն ինձ թույլ է տալիս մեկ շաբաթ մտածել, ծանրութեթև անել, հետո կամ հետ վերցնել, կամ ոչ»։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ հնարավոր է նշանակվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակույթի փոխնախարարի պաշտոնում, Նարինե Թուխիկյանն ասաց, որ չի հերքում, որ նման խոսակցություններ կան.

Մեր հարցին, թե մանդատից հրաժարվելն ուղիղ կապ ունի՞ այլ պաշտոնում նշանակվելու կամ չնշանակվելու հետ, Նարինե Թուխիկյանն ասաց՝ գուցե և ունի, գուցե և չունի:

Back to top button