Նորություններ
«Դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնենք». Մարուքյանի պատասխանը Դանիելյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթին՝ ասելով, որ շատ հետաքրքիր ելույթ էր, սակայն թույլ չի տալու Համազասպ Դանիելյանին իր հաշվին կայանալ։
«Գայթակղությունը մեծ է իմ հաշվին ինքնահաստատվելու և հայտնի դառնալու, սակայն մենք դա թույլ չենք տալու»,-ասաց Մարուքյանը, ապա շեշտեց.
«Դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնենք»: