Նորություններ

Ինչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե իր կլասը գցի. «Իմ քայլի» պատգամավորը մածուն է բերել ԱԺ, որ Մարուքյանը մթնոլորտը չթունավորի

ՀՀ ԱԺ նիստը այսօր բավականին թեժ է: «Իմ քայլի» պատգամավորները շարունակում են երեկվա ֆեյսբուքում ՀՀ ԿԳՆ-Էդմոն Մարուքյան բանավեճը: Հիշեցնենք, որ Մարուքյանը մեղադրում էր իշխանությանը բուհերի խորհուրդները քաղաքականացնելու մեջ եւ հայտարարում, որ այսպես եթե շարունակվի, ապա ոլորտը ամբողջովին կապականվի:

Իսկ ԿԳՆ նախարարը պատասխանում էր Մարուքյանին լոռվա բարբառով եւ հայտարարում, որ Մարուքյանին եղբայրն էլ բուհերից մեկի խորհրդում է  ընդգրկված:

Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից Համազասպ Դանիելյանն իր հետ ԱԺ էր բերել մի բաժակ մածուն ու ելույթի վերջում հայտարարեց, որ այդ մածունը բերել է, որ մթնոլորտը ԱԺ-ի չթունավորի Մարուքյանը:

«Ինչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը գցի եւ կլասը վերանա: Ես այստեղ բերել եմ մածուն, մի բաժակ մածուն, կոչ եմ անում այս աշխատանքյաին միջավայրը չթունավերել»,-ասաց Դանիելյանը:

 

Back to top button