Նորություններ

Մեղրիում հրդեհված երկհարկանի տունը մոխրակույտի է վերածվել

Մայիսի 30-ին, ժամը 18:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 21:10-ին:

Այրվել են Խաչատրյան փողոցում գտնվող երկհարկանի տան (188.7 քմ) (սեփականատեր՝ Ա.Գ.) գոմը (21.1 քմ), լոգարանը (5 քմ) և բնակելի տարածքն՝ ամբողջությամբ: 

Ավելին
Back to top button