Նորություններ

ՀՀ վարչապետի հրամանագրերով մի շարք փոխնախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից մի շարք փոխնախարարներ են ազատվել։

Նշենք, որ սա կապված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի հետ, որն այսօրվանից ուժի մեջ է մտնում։ Ըստ այս փոփոխությունների 17 նախարարության փոխարեն Հայաստանում կլինի 12 նախարարություն:

Վարչապետի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվում են՝

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը,

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ Քրիստինե Ասատրյանը,
Սարգիս Ավագյանը, Գևորգ Լոռեցյանը,

Մշակույթի նախարարի տեղակալներ Տիգրան Գալստյանը, Նազենի Ղարիբյանը,

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալներ Վարդան Գևորգյանը, Հակոբ Վարդանյանը,

Գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը, Արտակ Քամալյանը, Գառնիկ Պետրոսյանը,

Կրթության և գիտության նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը և Լուսինե Առաքելյանը:

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև՝

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Գեղամ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը, Արմեն Արզումանյանը,

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանը, Մանե Ադամյանը,

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը, Լիլիա Շուշանյանը, Կարեն Իսախանյանը,

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հրամանագրով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև Սփյուռքի նախարարի տեղակալներ Բաբկեն Տեր-Գրիգորյանն ու Դավիթ Սարգսյանը:

Ավելին
Back to top button