Նորություններ

ԱԱԾ միջոցով երբ խնդիրը բացահայտել հնարավոր չէ, նոր կարելի է գնալ վեթինգի իրականացման. Տարոն Սիմոնյան

«Մեր կարծիքով հենց հեղափոխությունից հետո ճիշտ ժամանակն էր սկսել մի պրոցես, որն այսօր անվանում ենք վեթինգ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ գործընթացը սկսելը ժամանակավրեպ է:

Անդրադառնալով Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե Ազգային Ժողովում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է և դիմում է «Լուսավոր Հայաստանին» ու «Բարգավաճ Հայաստանին», որպեսզի գործընկերները մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնեն առաջարկություններ ու մտահոգություններ, Տարոն Սիմոնյանը նշեց, որ գաղափարներ և մտքեր ունեն, բայց որպես այդպիսին դեռ հայեցակարգային մակարդակի չեն:

«Սովորաբար վեթինգի գործիքակազմին անցնում են այն ժամանակ, երբ որ առկա գործիքներն այլևս հնարավորություն չեն տալիս խնդիրները լուծելու, օրինակ՝ ԱԱԾ-ն չի կարողանում կաշառակեր դատավորներին բացահայտել իր գործիքակազմով, և եթե իշխանությունը գտնում է, որ այլևս չի կարողանում ԱԱԾ միջոցով այս խնդիրը բացահայտել, ապա նոր կարող է գնալ վեթինգի իրականացման»:

Սիմոնյանն ընդգծում է՝ այդ մտքերը հիմնականում այն ուղղությամբ են գնում, որ վեթինգ իրականացնելուց պետք է նաև հաշվի առնել դատավորների արժանապատվության իրավունքը։

«Եթե մենք վեթինգ ենք իրականացնում, և գնահատման պրոցես են անցկացնում դատավորների գիտելիքների և ձեռնահասության գնահատման, այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ է իրականացնելու այդ  գնահատումը: Եվ եթե մենք պարզապես վերցնում ենք նոր քաղաքական իշխանության աջակցությունը վայելող իրավաբանների կողմից այդ գնահատման իրականացում, ես խնդիր տեսնում եմ»:

 

Ավելին
Back to top button