Նորություններ

Քաղաքականություն վերադառնալը ցանկությամբ չէ. «Իմ քայլ»-ի պատգամավորը Ռ. Քոչարյանի մասին

«Ոչ վտանգ կարող է պարունակել, ոչ էլ կարող է ինչ-որ բևեռ ձևավորվել»,- նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ մեկնաբանելով մայիսի 28-ին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, երբ,  ըստ էության,  Քոչարյանն ակնարկում էր ընդդիմադիր բևեռ ձևավորելու մասին:

«Քաղաքականություն վերադառնալը ցանկությամբ չէ: Ըստ էության, այն ասելիքի-անելիքի խնդիր է, իսկ իր ասելիքն ու անելիքը մենք տեսել ենք 10 տարի, որոնք Հայաստանի ամենախավար տարիներն են եղել, երբ որ սպանություններ էին լինում ու չէին բացահայտվում, լրատվամիջոցներ էին փակվում, մարդկանց էին խոշտանգում… Ի վերջո, ինքը եկավ իշխանության, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, հետո 10 հոգու սպանեցին, որ գնաց իշխանությունից»:

Հարցին, թե տեսնո՞ւմ է Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև համագործակցություն, պատգամավորը նշեց,  որ առանձնապես չի տեսնում, սակայն ամեն դեպքում կփորձեն:

«Իրականում ազատ տեղ չկա, որ իրենք մտնեն: Իրենք բոլորը տեսել են, բոլորը հիշում են»։

Պատգամավորի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանին միավորվողներ իհարկե կլինեն:

«Ումից որ հանրությունն այդքան ձանձրացել է, բոլորը կանգնելու են իր կողքը, որոնք շատ չեն, թող կանգնեն, հետո՞…. իրանք ինչ-որ մարդկանց վարձատրում են, ինչ-որ հեռուստատեսությունների փողեր են տալիս, ի վերջո այդ գումարը մտնում է Հայաստան, վատ չի, թող ծախսեն»:

Ըստ պատգամավորի՝ Քոչարյանն ունի ահռելի ֆինանսական ռեսուրսներ, և հենց այդ ռեսուրսների ազդեցությունն է զգացվում, որը ժամանակի հետ նույնպես կանցնի:

 

Ավելին
Back to top button