Նորություններ

Այս պահին իմ՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու թեմա չի քննարկվում․ Հովհ․ Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց՝ այս պահին իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու հարց չի քննարկվում։ «Այս պահին նման թեմա չկա․ կլինի նման թեմա, ուղիղ կասեմ՝ կա»,- անդրադառնալով  Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, ըստ որի, կան խոսակցություններ, որ Հովհաննես Հովհաննիսյանն է ցանկանում դառնալ ԵՊՀ ռեկտոր, ասաց պատգամավորը։

Անդրադառնալով  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ընտրության հետ կապված քննարկումներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում փորձել են գտնել այնպիսի լուծում, որ ԵՊՀ կռախի առաջ չկանգնի։

 factor.am

Ավելին
Back to top button