Նորություններ

Ես նրան կոչ եմ արել արժանապատիվ հեռանալ. Արայիկ Հարությունյանը՝ Արամ Սիմոնյանի մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց՝ Վերջին զանգի կապակցությամբ դրամահավաք իրականացնելու վերաբերյալ ահազանգեր գրեթե չեն ստացել.

«Ֆիքսվում է, որ շատ զգալի նվազում են այս առումով ահազանգերը։ Այն դպրոցները, որտեղ գնացել եմ, թե ծնողները, թե երեխաները մոտենում և ասում էին, որ այս տարի աննախադեպ է եղել դրամահավաքների առումով, որևէ դեպք չի եղել, որևէ պարտադրանք չի եղել։ Ահազանգերը քիչ են»,- ասաց նախարարը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Կրթության և գիտության նախարարությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկում է ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Անդրադառնալով այս թեմային՝ նախարարն ասաց. «Էսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Տեսել եք, որ այս խորհրդի նիստերի մասին և ռեկտորների ընտրության մասին ես որևէ մեկնաբանություն չեմ անում»:

Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի հրաժարականին, նախարարն ասաց. «Ես նրան կոչ եմ արել արժանապատիվ հեռանալ»:

Back to top button
Close