Նորություններ

Ովքե՞ր են 7-րդ գումարման խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել

Հայրենի օրենսդիրներն ինչպե՞ս են աշխատել 7-րդ գումարման խորհրդարանում: Ըստ parliamentmonitoring.am կայքի փորձենք առանձնացնել.

  • Ովքեր են ՀՀ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանի ակտիվ պատգամավորները,
  • Ովքեր աչքի են ընկել ելույթներով ու հարցուպատասխաններին ակտիվ մասնակցությամբ,
  • Ովքեր ցուցաբերել են առավելագույն պասիվ գործելաոճ խորհրդարանում,
  • Ովքեր են օրենքի նախագիծ հեղինակած պատգամավորները։

Եվ այսպես, այս շարքի առաջին նյութը՝

7-րդ գումարման խորհրդարանի օրինաստեղծ պատգամավորները

Այս խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ից, ավարտվել փետրվարի 28-ին: Այս ընթացքում ՀՀ ԱԺ-ն ոչ մի նախագիծ չի հեղինակել: Այսինքն՝ ՀՀ ԱԺ ոչ մի պատգամավոր հանդես չի եկել օրենքի նախագծի առաջարկությամբ:

2-րդ նստաշրջանում (մարտի 5-հունիսի 20) ԱԺ-ն որոշակի ակտիվություն ցուցաբերել է: Պատգամավորները ընդհանուր առմամբ հեղինակել են 13 նախագիծ, ՀՀ կառավարությունը՝ 41: Տոկոսային առումով օրենսդրությունն ըստ հեղինակների արտահայտվում է հետևյալ կերպ. ՀՀ ԱԺ 24.1 տոկոս, ՀՀ կառավարություն՝ 75,9 տոկոս:

Հիմա հասկանանք, թե ովքեր են այդ 13 օրինաստեղծները ՀՀ ԱԺ-ում և կարճ — պայմանական և ամբողջական անվանումներով օրենքի նախագիծը, որը ներկայացրել են պատգամավորները:

  1. Տոների և հիշատակի օրեր

Ոլորտ՝ հանրային հարցեր
Հեղինակ՝ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան (ԲՀԿ)
Ընթերցում՝ 1-ին
Ամսաթիվ՝ մայիսի 10, 2019

  1. Գովազդի մասին (շահումով խաղեր)

Ոլորտ՝ հանրային հարցեր
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյան («Իմ քայլը»)
Ընթերցում՝ 1-ին
Ամսաթիվ՝ մայիսի 8, 2019

  1. Լրացումներ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում. նախագծի ընդգրկում օրակարգ

Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան (ԲՀԿ)
Ամսաթիվ՝ մայիսի 7, 2019

  1. Գովազդի մասին (կուրսային, դիպլոմային աշխատանքներ)

Ոլորտ՝ կրթություն
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան («Իմ քայլը»)
Ընթերցում՝ 1-ին
Ամսաթիվ՝ մարտի 27, 2019

  1. Փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում

Հեղինակ՝ ԱԺ պատգամավորներ Նորա Առուստամյան, Գևորգ Պետրոսյան, Իվետա      Տոնոյան (ԲՀԿ)
Ամսաթիվ՝ մարտի 26, 2019

  1. Գովազդի մասին (կուրսային, դիպլոմային աշխատանքներ)

Ոլորտ՝ կրթություն
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան («Իմ քայլը»)
Ընթերցում՝ 2-րդ
Ամսաթիվ՝ մայիսի 8, 2019

  1. Լրացում հարկային օրենսգրքում

Ոլորտ՝ հարկային
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյան («Իմ քայլը»)
Ընթերցում՝ 1-ին
Ամսաթիվ՝ մայիսի 8, 2019

  1. 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններից տուժածների աջակցություն

Ոլորտ՝ հանրային հարցեր
Հեղինակ՝ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան («Իմ քայլը»)
Ընթերցում՝ 1-ին
Ամսաթիվ՝ ապրիլի 23, 2019

  1. Կրթություն. ուսման վարձի տարաժամկետում

Ոլորտ՝ կրթություն
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան (ԲՀԿ)
Ընթերցում՝ 2-րդ
Ամսաթիվ՝ մարտի 27, 2019

  1. Փոփոխություն աշխատանքային օրենսգրքում

Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Շաքե Իսայան (ԲՀԿ)
Ամսաթիվ՝ մարտի 26, 2019

  1. Կրթություն. ուսման վարձի տարաժամկետում

Ոլորտ՝ կրթություն
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան (ԲՀԿ)
Ընթերցում՝ 1-ին
Ամսաթիվ՝ մարտի 6, 2019

  1. Փոփոխություն քրեական օրենսգրքում

Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ)
Ամսաթիվ՝ մարտի 5, 2019

  1. Արհեստակցական միություններ

Հեղինակ՝ ԱԺ պատգամավորներ Նորա Առուստամյան, Արթուր Գրիգորյան, Վարդան Ղուկասյան, Հրանտ Մադաթյան, Գևորգ Պետրոսյան (ԲՀԿ)
Ամսաթիվ՝ մարտի 5, 2019

Հաջորդիվ կներկայացնենք այն պատգամավորներին, ովքեր առավել պասիվ են գործել խորհրդարանում:

 

Ավելին
Back to top button