ՄիջազգայինՆորություններ

Իմամօղլու. «էդ էր մնացել պակաս, որ հայ կամ հույն լինեմ ու չասեմ դրա մասին»

Ստամբուլի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր ուժի՝ քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն թուրքական հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է իր դեմ իրականացվող հակաքարոզչության, ինչպես նաև ծագումով հույն լինելու պնդումների մասին:

Իմամօղլուն հայտնել է, որ իր վարորդի նկատմամբ զրպարտանքներ ևս կան, թե իբր նա անգլիացի լրտեսին փաստաթղթեր է հանձնել: Իմամօղլուն շեշտել է, որ իշխանամետ լրատվամիջոցներ ն են փորձում սևացնել իր կերպարը:

Ընդդիմադիր թեկնածուի խոսքով` խոսակցություններ են պտտվում իր հունական ինքնության վերաբերյալ: Իմամօղլուն նշել է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, երբ նրան ասել են` «վրացի է, հույն է»:

«Աբդուլահ Գյուլին էլ ասում էին հայ է: Ըստ իս՝ շատ հումորային է, մի արեք նման բաներ: էդ էր մնացել պակաս, որ ես հույն կամ հայ լինեմ և չասեմ դրա մասին: Կարող եք, իհարկե, հայ լինել, հույն լինել, քիրստոնյա լինել, մուսուլման լինել: Պետք է վերջ տալ այն քաղաքականությանը, որն իրականացվում է անջատողականության և բարոյական արժեքների միջոցով»,- ասել է Իմամօղլուն:

ermenihaber.am

Ավելին
Back to top button