ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Սոված մարդուն դատարանն ու դատական համակարգի բարեփոխումները չեն հետաքրքրում». Գ. Պետրոսյան

«Լսումների երևույթը ողջունելի էր, բայց ես անձամբ որևէ տեսանելի արդյունք չարձանագրեցի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած լսումներին:

Պետրոսյանի խոսքերով՝ հանրությունն այդպես էլ չհասկացավ, թե այդ չհասկացված երևույթին ինչ միջոցներով, ինչ հնարքներով պետք է հասնել:

ԳԱԼԱ-ի հարցին, թե կա՞ այսօր հանրային պահանջ՝ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու, պատգամավորն արձագանքեց. «Ժողովուրդը հեղափոխություն արեց իր կյանքի պայմանները բարելավելու համար, և անարժանապատիվ կյանքով ապրողին չի հետաքրքրում դատական համակարգում բարեփոխումները: Եթե մարդը հացի խնդիր ունի, նրան քիչ են հետաքրքրում վեթինգն ու մյուս երևույթները»:

Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է և դիմում է «Լուսավոր Հայաստանին» ու «Բարգավաճ Հայաստանին», որպեսզի գործընկերները մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնեն առաջարկություններ ու մտահոգություններ, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ առայժմ իրենց խմբակցությունն այդպիսի նախագիծ չի ստացել:

Ավելին
Back to top button