ՆորություններՍպորտ

Բաքվում գողացել են «Արսենալի» երկրպագուների դրոշը

Համացանցում տարածվել է Բաքվում նկարահանված մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են գողանում անգլիացի ֆուտբոլասերների պարզած դրոշը:

Երկու հոգի նկարահանվում են Անգլիայի դրոշը պարզած, որի վրա «Արսենալ» ակումբի խորհրդանիշն է՝ Essex Gooners գրությամբ: Դատելով գրությունից՝ «Արսենալի» այդ երկրպագուները Բաքու էին ժամանել անգլիական Էսսեքս կոմսությունից:

Լուսանկարվելու ժամանակ տղաներից մեկը գողանում է դրոշը եւ փախչում: Անգլիացիները վազում են գողի հետեւից, սակայն պարզ չէ, թե հաջողվու՞մ է արդյոք հասնել նրան:

 

 

Ավելին
Back to top button
Close