ՆորություններՍպորտ

Ցանկանում ենք հաղթել Հենրիխի համար. Ջական և Սոկրատիսը կրկին աջակցել են Մխիթարյանին

«Արսենալի» ֆուտբոլիստներ Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Գրանիտ Ջական հերթական անգամ իրենց աջակցությունն են հայտնել թիմակից Հենրիխ Մխիթարյանին, որը չի մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ֆուտբոլիստներն ընդգծել են, որ փորձելու են հաղթել Հենրիխի համար:

«Մխիթարյանի հետ ընդհանուր 5-6 տարի ենք խաղացել: Մենք լավ ընկերներ են: Պետք է խաղանք հանուն նրա և վնասվածք ունեցող ֆուտբոլիստների: Եթե հաղթենք, այդ հաղթանակը նրանցը կլինի: Հարգում ենք «Չելսիին»: Ուժեղագույն թիմի դեմ ենք խաղալու, սակայն լավ ենք պատրաստվել: Ցանկանում ենք հաղթել և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել»,- ասել է Սոկրատիսը:

«Հիասթափված ենք, որ Մխիթարյանն այստեղ չէ: Ցանկանում ենք հաղթել Հենրիխի համար: Մեր մարզիչն այս մրցաշարում մեծ փորձ ունի, չէ՞ որ նա 3 անգամ հաղթել է Եվրոպա լիգայում: Կփորձենք նրան պարգևել չորրորդ հաղթանակը: Բացի այդ, արդեն ժամանակն է, որ մենք խաղանք Չեմպիոնների լիգայում»,- ասել է Ջական:

Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

armsport.am

Ավելին
Back to top button
Close