Նորություններ

«Պետք էր հակահերոս գտնել, որը ես էի, թող մեղադրեն իրենք իրենց, իրենց ոլորտը». Ալեն Սիմոնյանը՝ բուքմեյքերական ընկերությունների բողոքի մասին

«Խոսքը գնում է ապարատների մասին, որտեղ մենաշնորհ ունի կոնկրետ այս կազմակերպությունը, իրենց պահանջը ժամկետը երկարացնելն է, որի հետ կապված ես մեծ վերապահումներ ունեմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում դրսում՝ նշելով, որ իրենց ոլորտին սպառնում է գործազրկության վտանգ։

Սիմոնյանի խոսքերով՝ ժամկետ երկարացնել նշանակում է, որ մեր քաղաքացիները պետք է շարունակեն գազալցակայաններում, տարբեր հասանելի վայրերում տեսնել այն խաղային ապարատները, որոնք չարիք են և մարդկանց կողոպտում են։

ԱԺ փոխխոսնակն ասաց՝ նպատակը հասանելիությունը վերացնելն է։

Սիմոնյանն անդրադարձավ նաև Սարդարապատում տեղի ունեցած միջոցառումներին Արցախի վերնախավի բացակայության հարցին, ասաց՝ արարողակարգային մանրամասներին տեղյակ չէ։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և համախոհների հանդիպմանը և քաղաքական պայքար վերադառնալուն՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ֆիքսում են, որ Քոչարյանը մինչ այս պահը քաղաքական պայքարի մեջ չէր, այսինքն նրա նկատմամբ քաղաքական հետապնդում լինել չէր կարող։

Back to top button