Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Range Rover-ը, Opel-ն ու Газель-ը. կան վիրավորներ

Այսօր` մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհի խաչմերուկում, ճակատ-ճակատի բախվել են Range Rover մակնիշի 30 DD 400 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZT 699 համարանիշի և Газель մակնիշի 208 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.COM-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերտիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button
Close