Նորություններ

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր

ՌԴ դաշնային մաքսային ծառայության հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և հյուսիս-օսեթական մաքսատան պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում քննարկվել են օտարերկրյա պետության տարածքով (Վրաստան) Հայաստանի և Ռուսաստանի միջև ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր:

Մասնավորապես, քննարկվել են մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսային գործողությունների իրականացման և տարբեր մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման հետ կապված, համապատասխան տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր և այլն: Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտի ժամանակ մաքսային գործողությունների կատարման առանձնահատկությունները:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանից Վերին Լարս մաքսային կետով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումների հնարավորինս արագ իրականացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը Հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների միջև:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Back to top button
Close