ՆորություններՍպորտ

Պոգբայի տեղափոխությունը Ռեալ գրեթե կայացած է

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։

Ինչպես տեղեկացնում է իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան, Պոգբայի տեղափոխությունը գրեթե կայացած է։ Ամեն դեպքում «Ռեալը» նախ ձեռք է բերելու Էդեն Ազարին և միայն այդ տրանսֆերից հետո է իրականացնելու Պոգբայի տեղափոխությունը։ Հաղորդվում է, որ Պոգբան համաձայնվել է գնալ աշխատավարձի նվազեցման։ Նրա տարեկան եկամուտը կնվազի 3 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոգբան հայտարարել էր, որ «Ռեալում» խաղալը նրա երազանքն է եղել։

Ներկա պահին ՄՅՈւ-ում Պոգբան տարեկան 15 միլիոն եվրո է վաստակում։ Մադրիդում նա տարեկան 12 միլիոն է վաստակելու։ Վստահեցնում է իսպանացի լրագրողը։

armsport.am

Back to top button
Close