ՆորություններՍպորտ

Միլանը հայտարարեց Գատուզոյի հեռանալու մասին

Իտալական «Միլանը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հեռանալու մասին:

41-ամյա մասնագետը պաշտոնը լքել է երկկողմ համաձայնությամբ: Նշվում է, որ նոր գլխավոր մարզչի անունը պարզ կդառնա մինչև Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի մեկնարկը:

«Ես պատիվ եմ ունեցել շփվելու Գատուզոյի հետ վերջին վեց ամսվա ընթացքում, երբ ժամանեցի «Միլան»:

Նա առավելագույն ջանք է թափել ու քրտնաջան աշխատել: Միշտ իր վրա է վերցրել պատասխանատվությունը և ամեն ինչից վեր է դասել ակումբը: Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Գատուզոյին»,- ասել է «ռոսոներիների» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը:

Գատուզոն միլանյան ակումբի ղեկը ստանձնել էր 2017 թվականի նոյեմբերին:

armsport.am

Ավելին
Back to top button