ՆորություններՍպորտ

Բաքվում ոստիկաններն առանձնահատուկ ուշադրություն են դրսեւորում Մխիթարյանի խաղաշապիկներով ֆանատների նկատմամբ

Բաքվում ադրբեջանցի ոստիկաններն առանձնահատուկ ուշադրություն են դրսեւորում Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկով երկրպագուներին, որոնք Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել Եվրոպայի լիգայի եզրափակիչի համար։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի ոստիկանը միայն հրահանգից հետո հեռանում Մխիթարյանի խաղաշապիկներ հագած երկրպագուների մոտից։

Մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչում «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ։

Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում։

Ավելին
Back to top button
Close