ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Եթե դավադրությունն իսկապես կա, ապա այդ մարդիկ պետք է արդեն պատժված լինեին». Ա. Էլիբեգովա

«Ես կողջունեմ օբյեկտիվ քննությունը, որը կբացահայտի ապատեղեկատվությունը, որը տարիներ շարունակ և լրատվական դաշտում, և նախկին քաղաքական ընդդիմության կողմից շահարկվում էր»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում»  հաղորդաշարի ընթացքում նշեց փորձագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու:

Փորձագետն իր կասկածներն է հայտնում հանձնաժողովի վերաբերյալ մասնագիտական առումով, քանի որ, ըստ Էլիբեգովայի, ԱԺ պատգամավորները չունեն չափանիշներին համապատասխան գիտելիքների բազա և որակավորում, որպեսզի կարողանան  մասնակցել գործընթացին:

«Եթե դա լիներ Պաշտպանության նախարարության շրջանակներում կամ վարչապետին կից ինչ-որ հանձնաժողով լիներ, դա ուրիշ հարց, բայց ԱԺ-ի կադրային քաղաքականության վերաբերյալ խիստ վերապահում ունեմ»:

«Եթե փաստացի ֆիքսվի, որ եղել են մարդիկ, որոնք կրում են  պատասխանատվություն ինչ-որ խնդիրների համար առաջնագծում, ապա օբյեկտիվորեն նրանք պիտի պատժվեն, բայց այստեղ արդեն յուրայինների  հարց է ծագում… պատրա՞ստ է  արդյոք իշխանությունը չափազանց բաց անցկացնելու քննությունը  և դրա արդյունքների հրապարակումը, եթե այո, ես վստահ եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կպատժվեն»:

Ավելին
Back to top button