Երազանքի 10 տները. էլեգանտ եւ պարզ, հարմարավետ եւ տարօրինակ
Տունը պետք է լինի «սրբազան վայր», որտեղ դու կարող ես ապահով զգալ և կարող ես անցկացնել երկար օրվա վերջին մասը, միևնույն ժամանակ ընկերներ ընդունել, աշխատել և սովորել:
Նոր, ոչ ավանդական մոտեցումներ 20-րդ դարասկզբից, որն առաջարկում են ժամանակի ճարտարապետները՝ տալով հնարավորություն ստեղծագործական երևակայությանը:
Ոչ ստանդարտ ապրելակերպ: Մեր ճաշակի տրամագիծը, ոճը և մտածելակերպը ինչ-որ կերպ թելադրում է նաև միջավայրը:
Կանադայի Գրահամ տունը
Կանադացի հայտնի ճարտարապետ Արթուր Էրիքսոնի նախագծած տներից մեկը, որը կոչվել է Գրահամ: Այն կառուցվել է Խաղաղ օվկիանոսի ափին՝ ժայռերի մեջ, մոդեռնիստական ոճով: Կառույցի կառուցվածքը բավականին բարդ է: Ավելի ուշ Էրիքսոնն այս տան մասին գրել է. «Գրահամ տունը իմ հեղինակության բարձրակետն է, երբ որպես ճարտարապետ դու գնում ես դրան, այն դեպքում, երբ ունես անհնարին թվացող տեղանք»:
Ցավալիորեն այս տունը քանդվեց 2007 թվականին:
Անապատ տունը, Միացյալ Նահանգներ
Ճարտարապետ Ջիմ Ջենինգսը և գրող Թերեզա Բիսելը միասին հեղինակեցին իրենց էլեգանտ «անապատի նահանջը»:
1999-ին հողակտորը ձեռք բերելուց հետո մեկ տասնամյակ զույգն անցկացնում էր Palm Springs կոչվող խաչմերուկում: «Երբ դուք ձեր սեփական հաճախորդն եք, կարող եք լինել պահանջկոտ, որքան ուզում եք»,- մի առիթով ասել է ճարտարապետ Ջիմ Ջենինգսը: «Միևնույն ժամանակ շատ դժվար է, հատկապես այն դեպքում, երբ ուզում ես, որ ամեն ինչ որքան հնարավոր է պարզ լինի»:
Էլեգանտ տունը, Միացյալ Նահանգներ
Bercy Chen ստուդիայի ճարտարապետները, յուրացնելով բնիկ ամերիկացիների տների ոճը, դրանց նոր ժամանակակից լուծում են առաջարկել՝ ստեղծելով էլեգանտ այս տունը: Տանիքը տորֆով է պատված և բուսականությամբ: Այն մի կողմից աննկատ է դարձնում տունը հեռվից, մյուս կողմից ապահովում է տաքություն ձմռանը և զովություն ամռանը: Տունը երկու մասնաբաժին ունի, միջանցքը դիտավորյալ է թողնված հյուրասենյակի և ննջասենյակի միջև՝ հնարավորություն ստեղծելով տանտերերի համար դրսում ևս ժամանակ անցկացնել:
Տուն Իթսուրայում, Ճապոնիայում
Մեկհարկանի այս տունը հենված է երկու սյուների վրա, որոնք թույլ են տալիս կառույցը տեղավորել բլրին: Ինտերիերն ամբողջովին փայտանյութ է: Ֆասադային մասը թույլ է տալիս ապահովել գաղտնիություն, ջերմաստիճան և լույս: Բնակելի կառույցը փայտե տան մեծ հատվածն է զբաղեցնում, փոքր աջակողմյան հատվածը ննջարանային կողմն է:
Ճարտարապետական գրասենյակն այնուհետ ավելի քան 60 ծառ է տնկել այս տարածքում՝ վերականգնելով տարածքը: Հույս ունեն, որ ժամանակի ընթացքում ավելի բնական կդառնա այս տունը, քանի որ փայտանյութը մաշվելով միջավայրին հարազատ տեսք կստանա:
Bakkaflöt 1, Իսլանդիա
Նախագծվել է 1960թ.: Կառուցվել է 1963-ին: Այս կառույցն առանձնանում է նրանով, որ ճարտարապետը կին է, ով նախաձեռնեց նման մասնաշենքի շինարարություն Իսլանդիայում: Այն նախագծվել է 6 հոգանոց մի ընտանիքի համար և ստացել Տորֆի խրճիթ անվանումը: «Ես պատրաստելու եմ մի բույն»,- ասել էր ճարտարապետը:
Տունը Քլիֆում, Իսպանիա
Հակադրությունների համադրում Գրանդա բլրի ստորին հատվածում, ընդարձակ բնակավայր, որը ճարտարապետներ Պաբլո Գիլը և Ջեյմ Բարթոմը անվանեցին ժամանակակից Գրանդա քարանձավ: Այս կառույցի շինարարությունն ավարտվել է 2015-ին:
Ակորդեոն տուն, Շվեդիա
19-րդ դարի այս կառույցը տեղակայված էր գետի ափին և հիշեցնում էր ակորդեոն: Այն կառուցված էր մինիմալ վիզուալ էֆեկտ թողնելու նախապայմանով: Պատուհանները թաքնված են կառույցի «մաշկի» տակ: Ամռանը հանգստացողները կարող են բացել պատուհանները, որտեղից լսելի կլինի գետի ձայնը: Ձմռանն այն կարելի է ընդհանրապես «կորցնել» ակորդեոնի «մաշկի» տակ: Ժամանակի ընթացքում այս կառույցի գույնը մոխրագույնի կվերածվի՝ ձուլվելով արտաքին միջավայրին:
Տուն Չիլիում
Այն հանգստյան օրերի համար կառուցված փոքրիկ ժամանակավոր կացարան է Խաղաղ օվկիանոսի ափին՝ շրջափակված անտառով: Այս տունը սենյակներից է բաղկացած՝ միայն սնվելու և քնելու համար, նախատեսված է զույգերի համար: Սենյակներն առանձնացված են: Կա նաև փայտյա ջակուզի, որը կոչվում է կուբա:
Բնակելի տուն Միացյալ Նահանգներում
Իլինոյսի արվարձաններից մեկում է Ֆրանկ Լորդ Րայթսի տունը: Այն ավելի շուտ սառույց է հիշեցնում, որը հանդիպում է գիտական ֆիլմերում: Այն պատված է բետոնով և ունի երկրաչափական մարմնի ձև: Պատուհանները և տանիքը էներգախնայողական հատկություն ունեն:
Մալաթոր տունը, Ուելս
Այս տան ճարտարապետները զինվորական ամուսիններ են: 1998թ.-ին է կառուցվել: Տունը գտնվում է բլրի ներսում և գործնականում անտեսանելի է:
Թարգմ.՝ Ք. Մկրտչյան
Աղբյուրը՝ BBC