ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Տոնական միջոցառումներ եւ օրվա խորհրդի մասին մտորումներ

Մայրաքաղաքում այսօր Առաջին հանրապետության հռչակման օրվա առիթով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպել էր տարբեր մարզական միջոցառումներ, մարզաձևերի ցուցադրական ելույթներ՝ ըմբշամարտից մինչև բռնցքամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, ակրոբատիկա եւ այլն:

Առաջին հանրապետության հռչակման օրվա առթիվ քաղաքացիները ԳԱԼԱ-ի հետ կիսվեցին օրվա խորհրդի մասին իրենց մտորումներով: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց. «Ես շատ կուզենամ, որ այս օրն այնպիսի տոն դառնա մեր քաղաքացիների համար, որով նրանք ավելի կարժևորեն անկախությունը: Մայսի 28-ը դեռևս մենք ամբողջովին չենք արժևորել: Ես շատ բարձր եմ գնահատում այն արժեքը, որն այս օրերին մենք ձեռք ենք բերել տարիներ առաջ»:

Ավելին
Back to top button