ՄիջազգայինՆորություններՏնտեսական

ՌԴ բնակիչների շուրջ 50%-ի միջոցները բավարարում են միայն սնունդ եւ հագուստ գնելու համար

Երկարատեւ օգտագործման ապրանքներ գնելու ի վիճակի է ռուսաստանցիների 32,3%-ը, այն դեպքում, երբ 48,2%-ի դրամական միջոցները բավարար են միայն սննդի եւ հագուստի գնումների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նման տվյալներ է հրապարակել ՌԴ Վիճակագրական վարչությունը:

Միեւնույն ժամանակ, 48 հզր հարցվածների 14,9%-ն ընդգծել է, որ իր գումարը չի բավարարում հագուստ գնելու համար, իսկ կոմունալ ծառայությունների վճարները դժվարանում է մուծել:

Հարցվածների 0,7%-ը հայտարարել է, որ միջոցները չեն հերիքում անգամ սնունդ գնելու համար: Ըստ հարցումների՝ ավտոմեքենա, բնակարան կամ ամառանոց գնելու հնարավորություն ունի միայն հարցված ռուսաստանցիների 32,3%-ը:

Առավել շատ ֆինանսական դժվարություններ ունեն երիտասարդ ընտանիքները, որոնց 59,2%-ն ընդգծել է, որ սննդից եւ հագուստից բացի ոչինչ գնել չի կարող: Նույն վիճակում են նաեւ միայնակ թոշակառուները (57,9%) եւ ոչ ամբողջական ընտանիքները (54,1%):

Այնուամենայնիվ, նշվում է, որ 2017թ.-ի հետ համեմատ իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button