ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ռիհանան գաղտնի բնակվում է Լոնդոնում. ինչո՞վ է նա զբաղվում

Ռիհանան այնպիսի վառ անհատականություն է, որ նրան հնարավոր չէ չնկատել: Իսկ այդպիսի հանրահայտ անհատների համար բարդ է. որպեսզի իր վրա ուշադրություն չհրավիրի, Ռիհանան փողոց է դուրս գալիս սովորական բրիտանացիների նման հագնված: Երգչուհին հանգստյան օրերին է դուրս գալիս զբոսանքի, քանի որ այդ օրերին փողոցներում քիչ են մարդիկ:

Ռիհանան ավելի քան 1 տարի աննկատ ապրում է Լոնդոնում: Սակայն նրա երկրպագուներն այնքան ուշադիր են, որ հասցրել են տեսանկարահանել Ռիհանային: Միայն դրանից հետո նա խոստովանեց, որ բնակվում է Լոնդոնում:

Ռիհանան իր տեղափոխությունը բացատրել է նրանով, որ ցանկանում է մոտ գտնվել իր Fenty բրենդին: Նա սեփական նորաձեւության տունն ունի եւ հաջողակ բիզնես-լեդի է համարվում: Ռիհանային են պատկանում նաեւ կոսմետիկայի Fenty Beauty եւ ներքնազգեստի Savage x Fenty բրենդները:

Աղբյուր՝ interesnoznat.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Ավելին
Back to top button