ՆորություններՍպորտ

Լենո. Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելը սկանդալ է

«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն մեկնաբանել է այն փաստը, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Եվրոպա լիգայի՝ «Չելսիի» հետ Բաքվում կայանալիք եզրափակչին:

«Մեր ակումբը ցանկանում է նվաճել ԵԼ-ի Գավաթն ու վերադառնալ Չեմպիոնների լիգա, իսկ եթե «Արսենալն» ու «Չելսին» հրաժարվեն խաղալ, նրանց ամենայն հավանականությամբ կհեռացնեն ՈւԵՖԱ-ի մրցաշարից:

Բարդ է: Այն, որ Մխիթարյանը չի կարողանա խաղալ, սկանդալ է: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա շատ է աշխատել և հիմա չի կարող մասնակցել կարևոր եզրափակչին՝ քաղաքական պատճառներով»,- Լենոյի խոսքերն է փոխանցում Kicker-ը:

 

armsport.am

Ավելին
Back to top button
Close