«Վայ պաշտպանն ինչպե՞ս է կատարել իր պարտականություններն Արցախում». Վ. Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով.
«Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ Հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածից համար։
Դատեք ինքներդ․ խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նկատել էի, որ հանձնաժողովը օժանդակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթթինգին…նման դեպքերում։ Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ իբր վեթթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջբերում է… նամակի մեկ այլ հատված։ Կարելի է միայն պատկերացնել, թե նախկին ռեժիմի թալանչիական բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանն ինչպե՞ս է կատարել իր պարտականություններն Արցախում»: