ՆորություններՍպորտ

Մանչեսթեր Սիթիի սեփականատիրոջ եղբայրը Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ է գնելու

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրի եղբայրը՝ շեյխ Խալեդ բին Զայեդ ալ Նեհայան համաձայնեցրել է պայմանագիրը «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը գնելու համար։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Մայք էշլին պատրաստ է 350 միլիոն ֆունտով վաճառել թիմը։ Շեյխը հայտնել է, որ լուրը համապատասխանում է իրականությանը։ «Նյուքասլից» ևս չեն ժխտել այս լուրը։ Կողմերը սպասում են պաշտոնական հայտարարությանը։

Ավարտված մրցաշրջանում «Նյուքասլը» ԱՊԼ-ում վաստակել է 45 միավոր և զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։

Հաղորդվում է, որ ակումբի սեփականատիրոջ փոփոխությունը կարող է նպաստել «Նյուքասլի» կազմի ուժեղացմանը։ Այդ ֆոնին թիմից չի պատրաստվում հեռանալ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։

armsport.am

Back to top button
Close