ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Գագիկ Հարությունյանը ճիշտ կողմնորոշվեց. գոնե իր նշանակման հետ կապված հարցերում վեթինգը դժվար թե հաղթահարվեր». պատգամավոր

«Ես կարծում եմ, որ վեթինգով անցած դատավորը պիտի իրեն շատ ավելի ինքնավստահ զգա, քանի որ այսուհետ նրա կողմից կայացված  դատական ակտերը հանրության կողմից կասկածի տակ չեն դրվի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին և հարցին, թե արդյոք դա հանրային  ճնշման ներքո էր, Հերիքնազ Տիգրանյանն  արձագանքեց. «Չեմ կարծում, թե իրեն իրավական հիմքերով և գործունեության մեջ անաչառ համարող մարդը տեղի կտար նման պահանջի առաջ: Ես կարծում եմ՝ Գագիկ Հարությունյանը ճիշտ կողմնորոշվեց ժամանակի մեջ, և  կարծում եմ, որ գոնե իր նշանակման հետ կապված հարցերում վեթինգը դժվար թե հաղթահարվեր»:

Անհատական հրաժարումները կարող են որոշակիորեն հեշտացնել վեթինգի գործընթացը քանակի առումով, բայց  ընդհանուր դատական համակարգի առողջացման համար պետք է դատական օրենսդրության վերանայում:

Պատգամավորի խոսքերով՝ վեթինգը պետք է վերաբերի ամբողջ պետական ապարատին:

 

Ավելին
Back to top button