Նորություններ

«Տնտեսական ակտիվությունը մենք պետք է դնենք որպես համար մեկ խնդիր՝ առաջին հերթին հենվելով մարդու վրա». Տավուշի մարզպետ

Այսօր կառավարության նիստում Տավուշի նոր մարզպետ նշանակվեց Հայկ Չոբանյանը:

Վերջինս նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվացումն է, և այն բարձրացնելու համար պատրաստվում են առաջին հերթին հենվել մարդու վրա՝ որպես ամենամեծ արժեքի.

«Պետք է Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները հնարավորինս ռեալիզացնի իր բարեկեցության, իր համայնքի ու ընտանիքի բարեկեցության համար»,- նշեց նա:

Մարզպետը կարևորեց նաև արտասահմանյան ներդրումները և նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվելու.

«Տավուշը պետք է գրավիչ դարձնել ոչ միայն տեղի գործարարների, այլև դրսի ներդրումների խթանման համար: Տավուշի մարզն այս առումով բավականին մեծ հնարավորություն ունի՝ ի դեմս սահմանապահ գյուղերի, որոնք ունեն լուրջ հարկային արտոնություններ»,- ընդգծեց մարզպետը:

 

Back to top button