Նորություններ

Քննարկվել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման գործընթացում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավար  Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, նշել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն ունի IRZ-ի հետ և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն ավելի կխորանա:

Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխնախարարի հետ քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն ուղղված իրավական ակտերի մշակման գործընթացում, քրեական արդարադատության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության փաստաթղթերի և ԱՆ քաղաքացիական կացության ակտերի արխիվացման  կազմակերպման հարցերով համագործակցությանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

 

Ավելին
Back to top button