Նորություններ

Բրիտանական մամուլն անդրադարձել է ԴասA ծրագրին

Բրիտանական հեղինակավոր Rhinegold Publishing պարբերականն անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ԴասA ծրագրին, հրապարակել տեսանյութ ԴասA-ի մասին (https://www.rhinegold.co.uk/classical_music/classical-music-for-teenagers-in-armenia/?fbclid=IwAR2I0V9LYI9PM-m09dBCOi8BhjAxGzoaY-Ld-AslJRh8Fq0q20N9C_GHY5Q )։ Rhinegold-ը մասնագիտացված պարբերական է. հիմնադրվել է 1977 թվականին և համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Միացյալ Թագավորությունում և աշխարհում։

ԴասA-ին նվիրված հրապարակումը խմբագիր Լյուսի Թրավեսն է։ Հոդվածը վերնագրված է՝ «Դասական երաժշտությունը՝ Հայաստանի պատանիների համար»։

«ԴասA-ն ծավալուն ծրագիր է, որն ուղղված է մի ամբողջ սերնդի մշակութային կրթությանը, ինչը կարևոր դերակատարում ունի առաջադեմ և կրթված հասարակության ձևավորման գործում: Այն նպաստում է մշակութային և հոգևոր արժեքների տարածմանը և նպատակ ունի դառնալ նոր, որակյալ և կրթված հասարակության սկիզբ»,- ասված է հրապարակման մեջ, որտեղ մանրամասն ներկայացված են ծրագրի կառուցվածքը, ընթացքը, փուլերը:

Հրապարակման մեջ հատուկ նշված է, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Ավելին
Back to top button