ՄիջազգայինՆորություններ

Հայտնի է Լիտվայի նոր նախագահի անունը

Տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան հաղթանակ է տարել Լիտվայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Նաուսեդան ստացել է ընտրողների ձայների 66,72%-ը, իսկ նրա մրցակից, սեյմի պատգամավոր Ինգրիդա Շիմոնիտեն՝ 33,28%: Վերջինս արդեն շնորհավորել է իր մրցակցին: Երկրի գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նույնպես շնորհավորել է Նաուսեդային:

Լիտվայում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Գրիբաուսկայտեն երկիրը ղեկավարում է 2 ժամկետ եւ 3-րդ անգամ ընտրվելու իրավունք չունի:

Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ նախագահ ընտրվելուց հետո ինքը ձգտելու է ամրապնդել հարաբերությունները Լեհաստանի հետ, եւ հենց այնտեղ էլ կատարելու է իր առաջին պաշտոնական այցը:

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button