ՆորություններՍպորտ

Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան:

2018 դեկտեմբերից հետո սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժումներ է անցել ԱՄՆ-ում:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը, պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում:

armenpress.am

Ավելին
Back to top button