ՆորություններՔո ձայնը

Սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել. Վահան Կոստանյանը պնդում է՝ ակցիան ՔՊ-ի հետ կապ չունի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած հանրահավաքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապ չունի: «Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։

Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։ Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»,- գրել է նա:

Ավելին
Back to top button