ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Առանց մտածելու գործում են, գալիս հանգում են մի խնդրի, փորձում են «քաջաբար հաղթահարել». Միսկարյան

«Առանց մտածելու գործում են, գալիս հանգում են մի խնդրի, և արդյունքում առաջանում է մի խնդիր, ու փորձում են քաջաբար հաղթահարել այդ խնդիրը, այնինչ այդ խնդիրներն ակնհայտ էին մինչև հեղափոխությունը, և պետք է դրանց գոնե մի մասը լուծված լինեին այս մեկ տարվա ընթացքում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը:

Ըստ Միսկարյանի՝ իշխանափոխությունից հետո պետք է հաջորդեին բարեփոխումների քայլեր:

«Ակնկալում էինք, որ այդ քայլերը կլինեին: Դա, օրինակ, անցումային արդարադատությունն էր: Եթե ուզում ենք ունենալ ժողովրդավարական երկիր, ապա ստիպված, պարտադրված ենք կիրառելու այդ գործիքակազմը, հակառակ դեպքում մեզ հարյուրամյակն էլ չի բավականացնի անելու այն, ինչ հնարավոր է անել նաև երկու տարում»:

Մեր այն հարցին, թե վեթինգն արդյոք ճիշտ ճանապարհ է, Միսկարյանը պատասխանեց.

«Սխալ չէ, եթե այդ բաղադրիչից սկսենք ու ամբողջը կիրառենք, սխալ է, եթե միայն կիրառենք վեթինգը:

Եթե գնանք տեղային ճանապարհով, դա հարցի լուծում չէ, ճիշտ հիմքերի համար պետք է գնահատական տալ նախորդ իշխանության կատարածին, քննել օրինական ձևով»:

Ավելին
Back to top button
Close