Նորություններ

Այն մարդը, ով մտածում է, թե Քոչարյանը կարող է փախչել, էդ մարդը սրիկա է.Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գարսենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեցինք, թե իրավապահները վերադարձրե՞լ են Քոչարյանի անձնագիրը, և կարո՞ղ է նա առաջիկայում բացակայի երկրից։

«Ես պետք է հարցնեմ, ճիշտն ասած՝ չեմ հետաքրքրվել, այդ հարցն օակարգում չի, դրա համար ես չեմ հետաքրքրվել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

-Իսկ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս գալու մտադրություն ունի՞։

-Ես հետը խոսել եմ մի երկու անգամ, էդ հարցը մենք չենք քննարկել, հետևաբար օրակարգում չի եղել։ Այսինքն՝ ես կհետարքրքվեմ, թե աննձագիրն իր ձեռքո՞ւմ է, թե՞ ոչ։

-Իսկ վերջին զարգացումները, այդ թվում՝ այն, որ Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականն են պահանջում, այն դեպքում, երբ Մարտի մեկի գործը ուղարկվել է ՍԴ, այս ամենն ինչպե՞ս եք գնահատում, հնարավո՞ր է՝ ստեղծվի մի իրավիճակ, որ գործը նորից հետ գնա դատարան, և Քոչարյանին նորից կալանավորեն։

-Ես մի բան կարող եմ ասել՝ էնպիսի ապօրինություններ են տեղի ունեցել անցած ամիսների ընթացքում, նկատի ունեմ և՛ հեռախոսային արդարադատությունը, և՛ ապօրինի կալանքը, նկատի ունեմ գործի հետ կապված բազմաթիվ հանգամանքներ, որոնց մասին բարձրաձայնել են և՛ փաստաբանները, և՛ նախագահը, էնպիսի աղաղակող ապօրինություններ են եղել, կամ էնպիսի իրադարձություններ են մեզ մոտ տեղի ունեցել, ինչպես, օրինակ, պետական հարնձնարարությունը՝ շրջափակել դատարանները, որ ցանկացած այլ ապօրինություն կարելի է սպասել վաղը, հաջորդ օրը, տասը օր հետո, քանի դեռ այս իշխանությունները նման գործելակերպ ունեն։

-Տեսակետ կա, որ քանի ազատության մեջ է, Ռոբերտ Քոչարյանը կարող է օգտվել այդ առիթից, լքել հանրապետությունն ու այլևս չվերադառնալ։

-Ես նախորորդիվ առիթ ունեցել եմ ասելու, որ այն մարդը, ով մտածում է, թե Քոչարյանը կարող է փախչել, էդ մարդը սրիկա է։

-Ռոբերտ Քոչարյանը ՌԴ քաղաքացիություն և ՌԴ անձնագիր ունի՞, քանզի ասում են՝ երկու անձնագիր կա նրա մոտ։

-Ոչ, բացարձակապես, նա ՀՀ քաղաքացի է։ Երկու անձնագիր՝ երևի խոսքը բիոանձնագրի և սովորական անձնագրի մասին է։

 

hraparak.am

Ավելին
Back to top button