Նորություններ

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 19-ամյա կինը մեղադրում է Իջևանի հիվանդանոցի բժշկին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատճաշ կատարելու մեջ. կնոջ՝ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Իջևանի բաժին դիմած 19-ամյա Անահիտ Տ.-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությունում հայտնել է, որ մայիսի 4-ին, ժամը 12։00-ի սահմաններում ինքը 38 շաբաթական հղիության մեջ ունեցել է ցավեր և դիմել է Իջևանի հիվանդանոց, որտեղ բժշկի մասնագիտական պարտականությունների ոչ ճիշտ կատարման պատճառով իր 38 շաբաթական պտուղը մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ Տ.ի հայտնած բժիշկը Էդվարդ Ֆրանգուլյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.com

Ավելին
Back to top button