ՆորություններՔո ձայնը

«Հարյուր տակ ծալվողները տասը տակ ծալվողներին հաղթելու են ու ժամանակի ընթացքում մենք կրկին ունենալու ենք մկներ ու առնետներ պետական կառավարման համակարգում»

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայաստանի մարդկային կապիտալը կազմավորվում է ոչ միայն այն մասնագետներից, ովքեր կրթված են, խելացի, փորձառու ու մրցունակ։ Հայաստանի պայմաններում կա եւս մի բաղադրիչ, որն անհրաժեշտ է մասնագետին որպես լուրջ կապիտալ դիտարկելու համար։ Դա սկզբունքայնությունն է։ Նախորդ տասնամյականերում անսկզբունքայնությունը կառավարողների կյանքի փիլիսոփայությունն էր, որը թույլ չէր տալիս կառավարման մեջ սկզբունքային մարդկանց ներգրավել։ Եթե 2018թ․ հեղափոխությունից հետո սկզբունքային ոչ այնքան մեծաթիվ կադրերը պետք է պետական կառավարումից դուրս մղվեն կամ չընդգրկվեն, դրա հետեւանքները ուղղակի ողբալի են լինելու։

Այն քաղաքական մշակույթը, որ կա մեզանում,  ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդակերություն։ Պաշտոն ստացած՝ կառավարման լծակների հասած յուրաքանչյուր ոք հարկ է համարում ոչնչացնել իր շրջապատում եղած սկզբունքային գաղափարական մարդկանց, որպեսզի մնա անմրցակից։ Յուրաքանչյուրն այլոց մարդկային որակների մեջ հենց սկզբունքայնությունն է տեսնում որպես դիմացինի կողմից իրեն նետված մարտահրավեր՝ ենթակա ոչնչացման։ Սա թույլ հանրության ցուցիչ է, որտեղ մեծամասնության կողմից հոշոտվում են սկզբունքորեն մի քանի տակ ծալվել չցանկացողները։ Ի վերջո հարյուր տակ ծալվողները տասը տակ ծալվողներին կենսաբանորեն հաղթելու են ու ժամանակի ընթացքում մենք կրկին ունենալու ենք մկներ ու առնետներ պետական կառավարման համակարգում։ Սկսված բացասական սելեկցիան կասեցնելու համար շատ քիչ ժամանակ կա։ Բայց այդ գործընթացը կանգնեցնողը չկա»։

Ավելին
Back to top button
Close