Նորություններ

Ապրիլյան պատերազմի մասնակիցները օգնում են կառուցել գրադարան, ընթերցասրահներ հայրենիքի պաշտպանի համար

«Armenian-American medical society» կազմակերպության և հայաստանյան հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով «Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոն»-ում շինարարական աշխատանքներ են ընթանում, որի արդյունքում նախատեսված է գրադարանի, ընթերցասրահների և կոնֆերանս դահլիճի ստեղծում:

«Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոն»-ի հիմնադիր Հայկուհի Մինասյանի փոխանցմամբ գրադարանը լինելու է իր տեսակով միակը, իսկ կոնֆերանս դահլիճը կոչվելու է Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով:

Ըստ նախնական տվյալների՝ բացումը նախատեսվում է իրականացնել հուլիսի 5-ին: Շինարարական աշխատանքներում իրենց օգնությունը և փոքրիկ ներդրումն ունենալու համար այստեղ են եկել Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները:

Մեզ հետ զրույցում Ռազմիկ Գասպարյանը, ով Ապրիլյան պատերազմի մասնակից է, Մարտական խաչի շքանշանակիր, նաև միության անդամ, նշեց, որ պատերազմից հետո ցանկացած հարցում, ինչն այս ամենի շրջանակներում է, ցանկանում են ունենալ իրենց ներդրումը: Օգնողների թվում նաև վիրավոր տղաներ կան:

Ավելին
Back to top button