Նորություններ

Գյումրիում կա 2871 ժամանակավոր կացարան․ Վերմիշյանը նշում է՝ խնդրի լուծումը մոտ է

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել  Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այն անցկացվել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ։

Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ներկայացրել է ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները:

Ըստ այդմ, հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկատվություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: Ժամանակավոր կացարանների թիվը մեծ է հատկապես քաղաքային բնակավայրերում,  կազմում է ընդհանուր թվի 68 տոկոսը։ Ամենաշատ ժամանակավոր կացարանները հաշվառվել  են Գյումրիում, դրանք 2871-ն են։

Լրագրողների հետ զրույցում էլ Վահագն Վերմիշյանը նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքում արդեն իսկ հնարավոր է ուրվագծել լուծման ուղիները, որն էլ կլինի հանգուցալուծումը։ «Վարչապետի հանձնարարությամբ կներկայացնենք ոչ միայն թվային տվյալները, այլ նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակները, մեզ համար կարևորը՝ գտնել ճանապարհ այսքան երկար ժամանակ չլուծվող խնդրի լուծման համար»,- ասել Է Վահագն Վերմիշյանը։

Խումբն իր աշխատանքները կավարտի հունիսի 30-ին, այդ ժամաակ էլ կամփոփվեն վերջնական տվյալները։

Ավելին
Back to top button