Նորություններ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ կտրամադրվի: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչեւ հունիսի 28-ը ներառյալ:

2. Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,-ասված է որոշման տեքստում:

Ավելին
Back to top button