ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Թեստ. ստուգեք ինքներդ՝ որքան է առողջ ձեր ողնաշարը. ունե՞ք արդյոք բժշկի կարիք

Ցավոք, մեզանից ոչ մեկը թիկունքի ցավերից ապահովագրված չէ: Անսպասելի ցավը կարող է «բռնել» ամենուր. աշխատավայրում, աշխատասեղանի մոտ երկար նստելիս, կամ, ընդհակառակը, ակտիվ հանգստի ժամանակ` ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով, մարզադահլիճում, նույնիսկ տանը:

Որպես սկիզբ, առաջարկում ենք ոչ մեծ թեստ, որի արդյունքները ցույց կտան, դուք առողջ թիկունքի երջանիկ տերն եք, թե` ոչ: Եվ այսպես:

1. Մատների ծայրերով շոշափեք ողնաշարը, հպվելով ամեն մի ողնին (կամ խնդրեք որևէ մեկին օգնել ձեզ): Այդ գործողությունը.

  • ցավոտ է — 2
  • մի քիչ է ցավոտ – 1
  • անցավ է — 0:

2. Մատներով շոշափեք ուսամկանները: Դուք զգում եք, որ դրանք.

  • լարված են – 2
  • մի թեթև լարված են  — 1
  • փափուկ են – 0:

3. Ուղիղ կանգնեք, ոտքերը միացրեք, խոնարհվեք: Այդ դիրքից փորձեք մատների ծայրով հասնել հատակին: Վարժությունը կատարում եք.

  • թեթև — 0
  • դժվարությամբ — 2
  • ողնաշարում ցավ է առաջանում – 3:

4. Նստեք հատակին, աշխատեք ճակատով հպվել ծնկներին: Դուք զգում եք.

  • ծնկների տակ լարվածություն – 1
  • ողնաշարում ցավ – 3
  • ոչ մի զգացում – 0:

5. Ձեռքերը թիկունքին միացրեք իրար (մեկ ձեռքը հետ տարեք ուսի վրայից, երկրորդը` կողի տակից): Դուք.

  • ձեռքերը չկարողացաք միմյանց հասցնել – 2
  • միայն մատների ծայրերով հպվեցիք – 1
  • կարողացաք շղթայել մատները – 0:

6. Պառկեք թիկունքին, ոտքերը ծալեք, վեր բարձրացրեք առանց միմյանց հպելու այնպես, որ կոնքազդրային հոդերի հետ ուղիղ անկյուն կազմեն: Աշխատեք ոտքերը պահել նման դիրքով.

  • պահում եք երկար – 0
  • ոտքերը հոգնել են – 1
  • հոգնել է մեկ ոտքը – 3
  • գոտկատեղում ցավ եք զգում – 2:

7. Փորձեք կզակով հպվել ուսին (ուսերն անշարժ պահել).

  • չի հաջողվում հասնել ուսին – 3
  • շարժումը ցավ է պատճառում, հասնում եք դժվարությամբ — 2
  • դյուրին եք կատարում – 0:

Հաշվեք միավորները

0-3 միավոր. ձեր ողնաշարն առողջ է, ձեզ պետք են միայն կանխարգելիչ միջոցներ, որոնց թվին է պատկանում ամենօրյա մարմնամարզությունը:

4-15 միավոր. ողնաշարի տհաճ զգացողությունները նախազգուշացնող են: Ձեզ անհրաժեշտ է բժշկի մոտ գնալ և վերականգնող բուժման կուրս անցնել:

16 և ավելի միավոր. հնարավոր է, որ ողնաշարի առողջական վիճակը մտահոգիչ է: Անհրաժեշտ է մանրամասն հետազոտություններ անցնել և խնդիրների դեպքում բուժման մեթոդն ընտրել:

Ինչպիսին էլ որ լինեն թեստի արդյունքները, վստահաբար կարելի է ասել, որ, ըստ վիճակագրության, homo sapiens տեսակին պատկանող, միջին տարիքի 1050 ներկայացուցիչներից միայն մեկը կարող է պարծենալ, որ ողնաշարում երբեք ցավ չի զգացել: Դրա հիմնական պատճառն այն փաստն է, որ մի քանի միլիոն տարի առաջ, էվոլյուցիոն գործընթացի արդյունքում, մեր հեռավոր նախնիները կանգնեցին երկու ոտքի վրա, այդ ժամանակներից մարդը կաթնասուններից միակն է, որ տեղից տեղ կարողացել է տեղափոխվել ուղիղ դիրքով քայլելով: Մի կողմից, իհարկե, հարմար է: Իսկ մյուս կողմից, երբ մենք կանգնած ենք, ողների վրա մոտ 150 կգ ծանրություն է ընկնում, ուղիղ մեջքով նստած դիրքում` 200 կգ, եթե կռացած դիրքում եք նստած` մինչև 275 կգ:

Իհարկե, բնությունը ստեղծել է նաև լուրջ ծանրաբեռնվածության տակ գտնվող ողնաշարի պաշտպանության որոշակի միջոցներ: Այսպես, հայտնի է, որ գիշերային քնից հետո, թուլացած վիճակում ողնաշարը երկարում է 2-3 սմ-ով: Բայց պետք է հիշել, որ տխրահռչակ ՙապրած տարիների բեռը՚ հասակը պակասեցնում է 2-5 սմ-ով և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ողների միջև աճառներն ու սկավառակներն աստիճանաբար մաշվում են կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության և հարակից հյուսվածքներում արյան վատ շրջանառության պատճառով:

Սակայն մենք գերադասում ենք աչք փակել խնդիրների առկայության վրա և մեզ անպատասխանատու պահել, ուշադրություն չդարձնելով ողնաշարի «օգնության խնդրանքին»: «Կպառկեմ, կանցնի», սովորաբար մտածում ենք մենք, վերադառնալով ամենօրյա գործերին և հետաձգելով բժշկին այցելությունը, դրանով միայն վատացնելով վիճակը:

Փորձենք ճշտել, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել:

Ողնաշարի ցավերի հիմնական պատճառները

Ուսերում և ողնաշարում անսպասելի ցավի առավել տարածված պատճառը նյարդա-մկանային ջղակծկումն է, որն առաջանում է անհարմար դիրքում երկար ժամանակ գտնվելիս (օրինակ, նստած աշխատելիս, կամ քնած ժամանակ): Այս խնդիրը հաղթահարելը բավական դյուրին է, եթե ձեռքի տակ կան ժամանակակից ցավազրկող միջոցներ, որոնք ազդում են անմիջապես մկանային ջղակծկման վրա, օրինակ, կետոնալ-տերմոյի տաքացնող կպչաժապավեն-սպեղանին:

Պատահաբար կտրուկ շրջադարձ կատարելիս կարող էառաջանալ, այսպես կոչված, գոտկատեղում «րակոցը» (գոտկատեղա-սրբոսկրային սուր ռադիկուլիտ): Հարկ է նշել, որ այդ տկարությունը ուղեկցում է ոչ միայն տարեց մարդկանց, դրանով հաճախ տառապում են նաև երիտասարդները, այդ պատճառով էլ մարզասրահ հաճախելիս, մի մոռացեք մկանները մի լավ ՙտաքացնել՚, մինչև ինտենսիվ մարզանքին անցնելը:

Իդեալական ողնաշարը պետք է ուղիղ լինի: Սակայն, տարբեր արտաքին (ոչ ճիշտ կեցվածք, մանկական տարիներին ծանր պայուսակ կրելը) կամ ներքին պատճառների (օրինակ, ժառանգականությունը) հետևանքով կարող է ողնաշարի կորացում լինել, կամ էլ սկոլիոզ, որոնք էլ են ցավի աղբյուր: Այս դեպքում բուժումը պետք է անմիջապես սկսել, հիվանդության հայտնաբերումից հետո, առանց ուշացնելու, այդ դեպքում արդյունավետ բուժման հավանականությունն ավելանում է:

Ողնասյունը շրջափակող մկաններում և կապաններում փոխանակային պրոցեսների խանգարման հետևանքով կարող է օստեոխոնդրոզ զարգանալ: Այս դեպքում, ժամանակի ընթացքում կարող են ողները ձևափոխվել: Դրանց վրա ելուններ ու սեպեր են առաջանում, որոնց օգնությամբ օրգանիզմը փորձում է վերականգնել վնասված ողնը: Դրա հետ մեկտեղ, ոսկրային և աճառային հյուսվածքներում քայքայող ախտընթացներ են սկսվում, որոնք նույնպես կարող են նյարդաբանական կամ ռադիկուլիտային ցավերի պատճառ լինել:

Հարկ է նաև հիշել, որ մեր ողնաշարի հիմնական թշնամիներն են.

  • ավելորդ քաշը, որը ողնաշարի վրա ավելորդ մեխանիկական ծանրաբեռնվածություն է,
  • ծխելը, նյութափոխանակության խանգարումը և օրգանիզմում վերականգնողական պրոցեսների դանդաղումը,
  • նստակյաց կենսակերպը, որի պատճառով նվազում է մկանների տոնուսը, որոնք ողնաշարը ճիշտ դիրքում են պահում,
  • ոչ ճիշտ կեցվածքը, որի պատճառով կորանում է ողնաշարը,
  • չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որն ավելացնում է նյարդա-մկանային ջղակծկման զարգացման հավանականությունը, ողնաշարում ցավի առաջացումը:

med-practic

Ավելին
Back to top button