ՄիջազգայինՆորություններ

Հնդկաստանում ուսումնական կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանում ուսումնական կենտրոններից մեկում բռնկված հրդեհից 19 հոգի մահացել է: Մոտավորապես 20-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոցներ:

Հրդեհը գրանցվել է Սուրաթ քաղաքի շենքերից մեկում:

Զոհերի մեծ մասը դեռահասներ են, ովքեր սովորում էին ուսումնական կենտրոնում:

Հրդեհի նախնական պատճառը եղել է տանիքի կոնստրուկցիան: Հրդեհը բռնկվել է տանիքում և տանիքից անմիջապես տարածվել է: Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհերի մեծ մասը հայտնվել է թակարդում աստիճանների վրա: Կրակը տանիքից իջել է, և բռնկվել են աստիճանները:

Երկրի վարչապետն իր ցավակցությունն է հայտնել Twitter-ում և կոչ է արել տեղական իշխանություններին աջակցել:

Աղբյուրը՝ BBC

Ավելին
Back to top button